Հայաստանի թուլացումը կարող է բերել Արցախում է...

Հայաստանի թուլացումը ներքաղաքական ճգնաժամի ֆոնին կարող է Ադրբեջանին դրդել վերանայել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։ Կոլերովը մասնավորապես ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին օրերին իրականացնում է Ղարաբաղյան հարցի առնչությամբ կնքված համաձայնագրի վերանայում։

Պատճառն այն է, որ Երեւանում քաղաքական ճգնաժամ է եւ համաձայնագրի կողմերից մեկը էլ ավելի է թուլացել եւ Երեւանն ըստ էության այլեւս դադարում է հավասարակշռման գործոն հանդիսանալ։ «Քաղաքական ճգնաժամը այնքան էլ թուլացրել Երեւանին, որ հիմա առաջնահերթ հարց է դարձել այն, թե համաձայնագրի հնգամյա ժամկետի լրանալուց հետո այն կերկարաձգվի, թե՝ ոչ։

Եթե մեր (ռուս) խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգվի, ապա միանշանակ Ղարաբաղի հայ բնակչությունը այնտեղից կհեռանա»,- ասել է Կորելորվը, արձանագրելով որ Հայաստանի թուլացումը կբերի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման։ Ըստ ռուս քաղաքագետի դա շատ նման կլինի Հարավսլավիայում միթէթնիկ հակամարտություններին, երբ պարզապես արձանագրվում է՝ «չկան մարդիկ՝ չկա խնդիր, կան մարդիկ՝ կա խնդիր»։

Միաժամանակ նաեւ Կոլերովը ասել է, որ Երեւանում բոլոր փորձերը Ղարաբաղյան պարտության մեղքը Ռուսաստանի վրա բարդելու, էլ ավելի կբարդացնի հակամարտության կարգավորումը։