Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան զորավարժութ...

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերվում է վարժանքներին, իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում հատկապես ստեղծված իրավիճակում։

Ուստի՝ մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին»,-  նշել է նա։