Հիմա Արցախում նույն իրավիճակն է, ինչ երևի թե պատերազմի ժամանակ, մարդիկ վաղվա օրվա համար վստահություն չունեն: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Թող որևէ մեկը չհամարձակվի ասել, որ մենք խառնվում են ՀՀ ներքաղաքական կյանքին, այստեղ որոշվում է Արցախի ապագան, մեր երեխաների լինել-չլինելու հարցը, այստեղ բազմաթիվ արցախցիներ կան և դեռ շատանալու են»,-ասաց նա:



