Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները...

2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանազատված ու սահմանագծված հատվածը և անցել է սահմանային ու անձնագրային հսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է համաձայնեցված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում, որն ընդունվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում։

Հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ներկա վիճակի, իրենց երկրներում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների գործունեության և ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումներ։

Առանձին նիստեր նվիրված կլինեն հասարակական մակարդակում խաղաղության խթանմանը և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդմանը։

Հայկական կողմի մասնակիցներն են՝

  1. Արեգ Քոչինյան – համակարգող, Հայկական խորհրդի նախագահ

  2. Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

  3. Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն

  4. Նարեկ Մինասյան – Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ

  5. Սամվել Մելիքսեթյան – Հայկական խորհրդի փորձագետ

  6. Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

  7. Էդգար Վարդանյան – Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ

  8. Ռոբերտ Ղևոնդյան – Հայկական խորհրդի փորձագետ

  9. Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան

  10. Նելլի Մինասյան – պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, թյուրքագետ

  11. Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ

  12. Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

  13. Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդության հարցերով մասնագետ

  14. Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի տնօրեն

  15. Վազգեն Կարապետյան – «Եվրասիական համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն

  16. Տաթև Դանիելյան – քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար

  17. Արմեն Պետրոսյան – տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, «Օրբելի» կենտրոն

  18. Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն

  19. Նելլի Ռաֆայելյան – լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

  20. Հայաստանի Հանրային հեռուստաընկերության օպերատոր