Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ՝ առավելության, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Մասնավորապես, լրագրողը հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանի հետ սպառազինությունների բալանսը վերականգնված է, ինչին նախարարն արձագանքեց.
«Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում։ Պաշտպանության նախարարությունը ձգտում է առավելության»։



