Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին։ Այս մասին տեղեկանում է Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-յան գրառումից:
«Շնորհավորել եմ գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն»,- գրել է նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: