
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3,075,800 մարդ, ինչը 84,600-ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ։
Այս տվյալները ներկայացված են ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տեղեկագրում։ Եթե փորձենք տարեկան համեմատությամբ տարբերությունը հասկանալ, ապա կարձանագրենք, որ 2022 թվականին ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2,937,500 մարդ, 2023 թվականին՝ 2,991,200 մարդ, 2024 թվականին՝ 3,075,800 մարդ։ Թեեւ Նիկոլ Փաշինյանի սահմանած «երազանքին» հասնելու համար դեռ շատ կա, բայց չնչին աճ, այնուամենայնիվ, կա։ Հիշեցնենք, որ համաձայն մինչեւ 2050 թվականի զարգացման ռազմավարության՝ Հայաստանը պետք է ունենա 5 մլն բնակչություն։ Հարկ է նշել, որ մշտական բնակչության աճը պայմանավորված է նաեւ բնական աճով՝ 2024 թվականին գրանցվել է 33,648 ծնունդ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: