Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ե...

Մենք մեր դաշնակից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, «բոլորի համար ակնհայտ էոր ՄՔԴ-ն բառի բուն իմաստով արդարադատության հետ կապ չունի»։ «Սա քաղաքականացված արևմտամետ կառույց էորը կատարում է Արևմուտքի չսիրած գործիչների քրեական հետապնդման հրամանները։ Այս դատարանը որոշ ժամանակ առաջ կալանքի օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Փակագծերում նշեմորիհարկեայդ հրամանները բացարձակապես իրավաբանորեն առոչինչ են։ Ռուսաստանի և նրա ղեկավարության նկատմամբ ՄՔԴ-ի բացարձակապես քաղաքականացված թշնամական դիրքորոշման ֆոնին մեր դաշնակից Հայաստանը որոշում է վավերացնել այս դատարանի կանոնադրությունը։ Ինչպե՞ս պետք է ընկալենք նման քայլը։ Միայն որպեսմեղմ ասածոչ բարեկամական»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ուներոր Հայաստանը զերծ կմնա նման քայլից։ «ՄՔԴ-ի նույն կանոնները թույլ են տալիսոր այն երկրների համարորոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտըմիանգամայն հնարավոր է դիմել այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ առանց Հռոմի ստատուտը վավերացնելուԱյս պարադիգմում ես Հայաստանի առաջարկին լուրջ վերաբերվելու հնարավորություն չեմ տեսնում»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով հայկական կողմի՝ այս հարցում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկը։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեջբերում եք հայկական կողմի առաջարկըոր ՄՔԴ-ի բացարձակապես անօրինականանարդարքաղաքականացված գործողությունների ֆոնինորոնք արտահայտված են այսպես կոչված օրդերների արձակման մեջմենք փնտրելու ենք ինքներս մեզ՝ ապրիորի անօրինական որոշումներից պաշտպանվելու ուղիներորոնք մենք չենք ընդունում։ Ահա թե ինչի մասին է խոսքըԵվ այս համատեքստում բացարձակապես ոչ բարեկամական քայլ ենք համարում մեր դաշնակից Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը հիշյալ օրդերի առկայության ֆոնին։ «Այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,- նշել է նա՝ հավելելովոր այս հարցով խորհրդակցություններ են եղել Երևանի հետ։

«Մենք որոշակի առաջարկներ ենք արել։ Բայցըստ երեւույթինկա՛մ Երեւանը դեռ մտածում է նրանց մասինկա՛մ որոշել են չընդունել»,- ասաց նա։

Հիշեցնենքոր հոկտեմբերի 3-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Հռոմի ստատուստը։