Հայաստանի մի շարք քաղաքներում Ռուսական տան կե...

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն նախատեսում է Հայաստանի մի շարք քաղաքներում Ռուսական տան տեղեկատվական կենտրոններ բացել, «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։

«Մենք մասնաճյուղեր ունենք Երևանում և Գյումրիում։ Աշխատում ենք Վանաձորում, Իջևանում, Կապանում տեղեկատվական կենտրոններ բացելու ուղղությամբ։ Դա ԱԳՆ-ի հետ պետք է համաձայնեցվի», - ասել է Պրիմակովը։

Պրիմակովը բարձր է գնահատել Ռուսական տան աշխատանքը Երևանում՝ նշելով, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը այստեղ շատ լավ նախագծեր է իրականացնում։