«Այս հայրենադավ խմբավորումը բերվել է իշխանության, որպեսզի կատարի հայրենադավ գործողություններ և դրա փոխարեն նրան թույլ է տրվել մսխել պետական բյուջեն»,-մամուլի ասուլիսում հայտարարեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ մեկնաբանելով կորոնավիրուսի դեմ պայքարի քողի ներքո իշխանությունների կողմից հսկայական գումարներ վատնելու փաստը:
Նրա խոսքով՝ այսօր նախկինների արածից 10 անգամ ավելի մեծ ծավալի նման գործողություններ ու արարքներ են կատարվում, բայց նախկինի նման հանրային կազմակերպությունները չեն բարձրաձայնում այդ մասին, ինչը փաստում է, որ իշխանությունների առաջ կանաչ լույս է վառված:
Անդրադառնալով վերջերս հանրապետության տարբեր համայնքներում բռնկված Սիբիրախտի դեպքրեին՝ ՍԱՊԾ նախկին պետը նկատեց, որ Ժողովուրդը հանգիստ է վերաբերում հիվանդությանը, մինչդեռ այն շատ վտանգավոր է և նրա բռնկումն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ :
«Մեր երկում արդեն ազգն է «Սիբիրախտով» վարակվել, իսկ մենք փորձում ենք այն չնկատել»,- մեկնաբանելով խորհրդարանական վերջին ընտրությունների արդյուքները՝ հայտնեց Գրիգոր Գրիգորյանը և հավելեց, որ ինչպես Սիբիրախտն այնպես էլ հասարակության մեջ ներկայում տիրող վարակը եթե չբուժվի, ապա ազգի մահվան ելքն 100%-ով է հավանական:
Նա նկատեց, որ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում ջրի աղտոտման դեպք կա և ընդհանրապես բազմաթիվ կենսաբանական վտանգներ կան, որոնց դեմ պայքար չի տարվում:
«Սա զարմանալի չէ, որովհետև երկրի կենսաբանական անվտանգության համակարգը գտնվում է այլ երկրների ձեռքում»,-ասաց ՍԱՊԾ նախկին պետը :



