Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցու...

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում էական առաջընթացի բացակայության մասին, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Ես չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջխաղացում կա։  Այնուամենայնիվ, որոշակի մեսիջներ կան, բանավեճեր են ընթանում», - ասել է Բայրամովը լրագրողներին։

Նրա խոսքով, Հայաստանում այդ հարցի շուրջ տարբեր կարծիքներ կան,«դեռևս հայ հասարակության մեջ կան ռեւանշիստական կոչեր, բայց կան նաեւ դրանից տարբեր կարծիքներ»: