Հայաստանի Հանրապետության ճակատագիրը վտանգելու...

ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության դիմաց այսօր բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ արցախցիներ, որոնք բողոքում էին ԼՂ նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագրի դեմ, ըստ որի՝ քաղծառայողները պաշտոններից ազատվել են հոկտեմբերի 1-ին և մինչ օրս աշխատավարձ չեն ստացել:

Սամվել Շահրամանյանը փորձել է հանդիպել ներկայացուցչություն մուտք գործած անձանց հետ։ Իրադրությունը լարվել է. հնչել են վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ։

«Ամեն ինչի մասին պատրաստ եմ խոսելու, ունենք ևս մի հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, և այս Հայաստանի Հանրապետության ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել ու քննարկել այն, ինչի մեջ ինձ մեղադրում եք կամ ինչ հարցեր մեզ ուղղում եք»,- ասել է նա։

Շահրամանյանը նաև նշել է. «Քանի որ մեզ չի հաջողվում լրատվամիջոցներից զերծ մնալ։ Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն ինչ որ ձեզ պետք է ասեմ մեծ վտանգներ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հետագա ճակատագրի համար»։