Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախա...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պետականության օրվա կապակցությամբ շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանն ու ժողովրդին։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Ամենաջերմ շնորհավորանքները Չեռնոգորիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Պետականության օրվա կապակցությամբ։ 

Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների», - նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։