Հայաստանի և Շվեդիայի վարչապետներն անդրադարձել...

  Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրստերսոնի հետ: 

 ՀՀ վարաչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեդիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության զարգացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները պայմանագրի նախագծի վերաբերյալ: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման: