Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկ...

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

«Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Ռուսական կողմից շեշտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարեւորությունը, ներառյալ՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը, Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաեւ հասարակական գործիչների, փորձագետների եւ խորհրդարանականների երկխոսության խթանումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։