
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։
Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:
«Պայմանավորվել ենք մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք:
Անդրադարձել ենք նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարը: