
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
Աս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։