Հայաստանի և Անգոլայի՝ դիվանագիտական ու ծառայո...

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Անգոլայի կառավարությունների միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը:

Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը: Այս համաձայնագրի ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետևյալ դրույթից՝ «Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ»: