Հայաստանի եւ ԱՄՆ զորավարժությունները չեն օգնի...

Հայաստանի եւ ԱՄՆ զորավարժությունների անցկացումը չի նպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, համոզված է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Այս իրավիճակում, անշուշտ, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստի իրադրության կայունացմանը (ցանկացած դեպքում չի նպաստի) եւ փոխադարձ վստահության ամրապնդմանը տարածաշրջանում»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա այսպիսով մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը տարածաշրջանում իրավիճակի վատթարացման մասին՝ այն դեպքում, երբ գալիք շաբաթ նախատեսված է Հայաստանի եւ ԱՄՆ զորավարժությունների անցկացումը։