Հուսադրող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տրամադրվածությունը`ուղղված հրադադարի ամրապնդման ու խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որն անդրադառնում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ մարտի 29-ին կայացած հանդիպմանը։
Կառույցը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։



