ԱՊՀ ութ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները ժամանել են Տուլա, որտեղ ուրբաթ օրը տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ութ երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Տուլա՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Հանդիպման ընթացքում նրանք կքննարկեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։ Մտքերի փոխանակում կլինի նաեւ աշխարհում ձեւավորվող ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ։
Տուլա են ժամանել Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները։