«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ա...

Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:

Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ:  Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝

  • պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝ http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),
  • փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,
  • էլեկտրոնային նամակով՝ office@ena.am հասցեին:

Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:

Առո՛ղջ եղեք: