Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորությու...

«Իմ այցելությունն ապացույց է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին։ Այսօրվա քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։

Եվրոպական միությունն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ կշարունակի տեխնիկական և ֆինանսական օժանդակություն տրամադրել: Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար, Երևանում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Ըստ նրա ՝ ինքն  ու  վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են եղել օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավուքնների հանդեպ հարգանքի հարցերում։