Հայաստանի բանկերի կողմից վճարված հարկերի ծավա...

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել շուրջ 7.7 տոկոսով, իսկ ուղղակի հարկերը՝ 5.5 տոկոսով: Այս մասին հայտնել են Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայությունից։

Առեւտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ-ի 3-րդ եռամսյակում ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, իսկ շահութահարկի եւ եկամտահարկի միջինն ավելի քան 7 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը: