Հայաստանի արտգործնախարարի Մոսկվա այցը մշակվու...

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մշակվում է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մշակվում է այցը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա: