Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025...

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականին նախանցյալ տարվա համեմատ կրճատվել է 29 տոկոսով՝ կազմելով 21 մլրդ 430.3 մլն դոլար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալները կրճատվել են 36.1 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 395.4 մլն դոլար: Ներմուծումը նվազել է 23.6 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ 34.9 մլն դոլարի:

Նշվում է, որ տվյալները ներկայացված են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 2026 թվականի հունվարի 16-ին տրամադրած տեղեկատվության ամփոփմամբ: