Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել սկանդալի առիթ չփնտրել Իրանի հետ սահմանային հատվածից ռուս սահմանապահների հեռանալու մեջ։ Այդ մասին նա հայտարարել է հունվարի 21-ին Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության խնդրանքով ռուս սահմանապահները Հայաստանի անկախության առաջին օրվանից ժամանակավորապես ներգրավվել են հայ-իրանական սահմանի անվտանգության ապահովման գործընթացում։
«Որոշ ժամանակ անց մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և համապատասխան ծառայություններին՝ սահմանին այդքան երկար ծառայության համար և տեղեկացրինք, որ սահմանի այս հատվածն այսուհետ կարող է պահպանվել մեր իսկ ուժերով։ «Այստեղ էլ քաղաքական սկանդալի աղբյուր չկա»,- ասաց Արարատ Միրզոյանը։