ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում, որ համահայկական հիմնադրամն ասոցացվի դրամահավաք կառույցի հետ: Այս մասին Սարգսյանը հայտնեց այսօր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:
«Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և սփյուռքում գործող հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ»,-նշեց Սարգսյանը:



