Հայաստան է ժամանում Վիետնամի Ազգային ժողովի ն...

Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայաստան է ժամանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը:

Այս առնչությամբ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

  1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 1-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան ԹԱՆ ՄԱՆԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: