«Հայաստան» դաշինքը պատգամավորական մանդատներ վ...

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ստացել են իրենց պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանն այս մասին ասաց հունիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Քոչարյանը նշեց, որ նախագահական ընտրություններ չեն, նախագահական ընտրություններում «պրիզը» մեկն է, խորհրդարանական ընտրություններում լինում են առաջին, երկրորդ տեղ և չեն պարտվում։

«Մենք դեռ դաշինքում մանդատներ վերցնելու հարցի վերաբերյալ վերջնական կարծիք, վերջանական որոշում չունենք», -ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը հակված է մանդատները վերցնելուն։