Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները կհամակարգի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Մամուլի հետ աշխատանքների համակարգումը կստանձնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից:



