Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով ինքնաբացարկի դիմում ներկայացրած և լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելիքյանին։
Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:
Անդրանիկ Թևանյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր է դրել օգոստոսի 10-ին: