«Հայաստան» դաշինքի անդամ Արա Նախշքարյանի խափա...

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է։ 

«Փաստինֆոյի» հետ զրույցում նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը տեղեկացրեց որ այսօր նախնական դատալսումների փուլում նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել էր եւ կիրառվել է վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Արա Նախշքարյանը։