«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումն...

Արցախի ԱԺ խորհրդարանում ՀՅ Դաշնակցության կողմից նախաձեռնած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումն ավարտվեց:

Ֆորումի ընթացքում ծավալված քննարկումներից եւ ելույթներից հետո ընտրվել է 15 հոգուց բաղկացած կազմկոմիտե՝ Արցախից 3, Հայաստանից՝ 8, Սփյուռքից՝ 4 Լիբանանից անդամներով:

Կազմկոմիտեի անդամներն են`

Վարդգես Բաղրյան (Արցախ),

Գագիկ Պետրոսյան (Արցախ),

Դավիթ Իշխանյան (Արցախ),

Արմեն Ռուստամյան (Հայաստան),

Կիրո Մանոյան (Հայաստան),

Իշխան Սաղաթելյան (Հայաստան),

Գեղամ Մանուկյան (Հայաստան),

Դավիթ Շահնազարյան (Հայաստան),

Սերգեյ Բագրատյան (Հայաստան),

Գեղամ Նազարյան (Հայաստան),

Ռուբեն Մելիքյան (Հայաստան),

Մասիս Աբրահամյան (Նիդերլանդներ),

Սեյրան Բաղդասարյան (Ռուսաստան),

Մելիք Գարագավորյան (Լիբանան),

Վաչե Թովմասյան (ԱՄՆ):

Ֆորումի մասնակիցների հնչեցրած առաջարկությունները կազմկոմիտեն քննարկումներից հետո կընդգրկի հռչակագրում:

Նշենք, որ ֆորումին մասնակցեցին Արցախի եւ Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, վերլուծաբաններ: Ֆորումին ներկա էին Հայաստանի խորհրդարանի իշխող ուժի «Իմ քայլը» խմբակցության, ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՅԴաշնակցության նախաձեռնությամբ կազմակերպված ֆորումի անցկացմամբ ազդարարվեց երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ֆորումն ընդունելու է հռչակագիր, ձեւավորեց կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։

Նման նախաձեռնությունը նպատակ ունի նաեւ նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացին։