Հայաքվեից՝ «Դեմ եմ բոլորին». Քերոբյանը ընդգրկ...

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը, մեր տեղեկություններով, ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին» քաղաքական ուժի ցուցակում, որն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։

Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն ունեինք, որ Քերոբյանը դուրս է գալիս «Հայաքվեից», բայց նա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ սպասում է որոշ զարգացումների։ Հիմա, երբ «Հայաքվեն» որոշել է չառաջադրվել, այլ աջակցել ընդդիմադիր ուժերին, ըստ ամենայնի` «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, Քերոբյանը վերջնական որոշում է կայացրել եւ մտել ցուցակ։

Մեզ հետ զրույցում Ավետիք Քերոբյանն ասաց. «Երեւի թե գիտեք, թե ինչ է «Բոլորին դեմ եմ»-ը, եւ ինչ նշանակություն ունի այդ ցուցակը: Ընդամենը տեխնիկական միջոց է` ընտրություններին մասնակցելու, այդ ցուցակում որեւէ մեկը ԱԺ-ում պատգամավոր դառնալու մտադրություն, կարիք կամ հնարավորություն չունի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 30․ 04․ 26