«Հայաէրոնավիգացիա» -ի աշխատակիցները դուրս են...

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: Իսկ «Ավիաբուժ» բ/կ ՓԲ և  ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով:  «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:

Այս մասին  հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ շնորհակալություն հայտնելով ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար: