Երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Դա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Իրան 2018 թվականի գարնանը մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: Politik.am-ը իրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց, արդյոք այս 2 ամսվա ընթացքում հայ-իրանական հարբաերություններում ակնկալվող փոփխություն կամ դրան ուղղված քայլեր ձեռնարկվել են` անդրադառնալով նաև այն դիտարկումներին, որ նախատեսվող ծրագրերից որոշները հնարավոր չէ իրագործել:
Իրանագետի կարծիքով, ըստ էության, հայ իրանական հարաբերությունների հարուստ օրկարգում որևէ անիրագործելի բան չկա, այսինքն` ցանկացած ծրագիր, որն ունենք Իրանի հետ համպատասխան ջանքի և աշխատանքի շնորհիվ կարելի է իրկանություն դարձնել.
«Այլ խնդիր է, որ այդ ծրագրերից շատերը, այսպես ասած, խոսքային մակարդակում են մնում, և դրանց իրագործման ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր և եռանդ չեն ներդրվում: Ընդհանուր առմանբ կարելի է նշել, որ Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում չափազանց պատեհ իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները բնականաբար որշակի ռիսկային իրավիճակ են ստեղծել հայ գործարարների համար, մյուս կողմից էլ` լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվել Իրանի հետ տնտեսական դաշտում հարբերությունները զարգացնելու առումով: Այս իմասով Հայաստանը ունի բոլոր հնարվորությունները Իրանի համար հյուսիսային ելք ապահովելու համար դեպքի ԵԱՏՄ և Եվրամիության երկրներ: Շատ ափսոս է, որ շատ դեպքերում մենք ոչ միայն այդ հնրավորությունները չենք օգտագործում, այլև չեն քննարկում դրանց օգտագործման հեռնակարը:
Հայ-իրանական հարաբերությունների տնտեսական տիրույթը պետք է լինի մշտական աշխատանքի ոլորտում, ինչը մեր երկրի համար կենսկան նշանակություն ունի: Բոլոր տնտեսական ծրագրերը ոչ միայն տնտեսկան բաղադրիչ ունեն, այլև աշխարհաքաղաքական: Դրանց իրագործման շնորհիվ է, որ Հայաստանը տարածաշրջանում կարող է շատ դեպքերում գերակա դիրք ապաահովել: Հետևաբար այս ոլորտին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, այլ ոչ թե խնդիրները մնան խոսքային, բանակցային տարբեր փուլերում»:
Հարցին, թե վերջին տարիների կտրվածքով Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարված լինելը` կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր չեղարկման հետ, ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, Վարդան Ոսկանյանը պատասպանեց.
«Բնական է, որ Հայաստանը` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող երկիր, ակնդետ ուշադրությամբ պետք է հետևի Իրանի ներսում և դրա շուրջ զարգացումներին: Ինչ վեաբերում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների հեռանկարին, ապա պետք է նշել, որ ԱՄՆ-ի համար հիմնական խնդիրը, չնայած տարբեր մեկնաբանությւոններին, այսուհանդերձ Իրանի ներսում վարչակարգի փոփոխությունն է: Խնդիր, որի իրականացումը պահի դրությամբ անհնարին է, հետևաբար Միացյալ նահանգների ջանքերը` ուղղված Իրանի ներսում ցնցումներ տեղի ունենալուն, այս պահի դրությամբ արդարացված չեն: Ըստ էության` լուծումը մեկն է`ԱՄՆ-ի վերադարձը իր միջազգային պարտավորություններին, այն է` Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրին: Հռետորաբանության մակարդակով այս հարաբերությունները բավականին սրված են, ինչը որոշակի անհանգստությունների է բերում նաև Հայաստանում»:



