Հայ-ֆրանսիական հանդիպում՝ Փարիզում

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ եվրոպական հարցերով փոխնախարար Բենժամեն Հադադի աշխատակազմի ղեկավար Թիերի Պեյրուի հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ում արված գրառմամբ հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։

Դեսպան Խաչատրյանն արդյունավետ է որակել ֆրանսիացի պաշտոնյայի հետ հանդիպումը՝ մանրամասնելով, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող միջազգային կարևոր միջոցառումներին և ընթացիկ տարում նախատեսվող փոխադարձ բարձրաստիճան այցերին։