Հայ-ֆրանսիական համատեղ կինոարտադրության ոլորտ...

Հայ -ֆրանսիական համատեղ կինոարտադրության ոլորտում համագործակցության զարգացման  մեծ  հեռանկարներ կան։

Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝  հոկտեմբերի 26-ին Մատենադարանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Մենք արդեն 12-ից ավելի համատեղ արտադրության ֆիլմեր ունենք։ Մի շարք նախագծեր ընթացքում են, և վստահ եմ, որ այստեղ մեծ պոտենցիալ կա։ Առաջիկայում էլ մեր երկու երկրների ազգային կինոկենտրոնների միջև կլինի համագործակցության նոր փաստաթուղթ, որով նոր հեռանկարներ կբացվեն»,-համոզմունք հայտնեց Անդրեասյանը՝ նշելով, որ սա գումարվելով ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող օրենսդրական փոփոխություններին, կխթանի կինոարտադրության զարգացումը։