Հավատում եմ՝ կկարողանանք հասնել հարաբերությու...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Պրահայում հայտարարել է, թե հավատում է՝ հնարավոր է հասնել Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Հանդիպեցինք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Անկեղծորեն հավատում եմ, որ կկարողանանք հասնել մեր նպատակին՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների վրա հիմնված կարգավորմանը»,- ասել է Էրդողանը՝ ճեպազրույցի ժամանակ։