Հատուկ ջոկատայինների իրականացրած ռեյդը վրդովվ...

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնել էինք արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։ Ահազանգ ստանալով դատապարտյալներիցոր բերդում կազմակերպված է թմրանյութերի շրջանառությունԱԱԾ հատուկ ջոկատայինների ահռելի մի խումբ անսպասելի մուտք էր գործել բերդավտոմատները ձեռքներինառանց արդարադատության  նախարարության ղեկավարությանը տեղյակ պահելուանցել էին բոլոր խցերով եւ աշխատակիցների աշխատասենյակներովգետնին պառկեցրել անձնակազմին ու կալանավորներին։

Այնուհետեւգիշերով այցելել էին նաեւ բերդի ղեկավար աշխատողների տները եւ այստեղ նույնպես խուզարկություններ իրականացրելսակայն ընդամենը 1 փամփուշտ էին գտելբայց ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանինեւ ռեյդն իրականացրած կառույցների հետ հարաբերությունները լարվել էին։ Պաշտոնական պարզաբանման համար գրավոր դիմել էինք պետական մարմիններին՝ Քրեակատարողական ծառայություն եւ ԱԱԾ։

ԱԱԾ-ից պատասխանել են․ «Ձեր  կողմից նշված քրեակատարողական հիմնարկում  համապատասխան գործողությունները կատարվել են ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում, ուստի Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ չեն կարող տրամադրվել»։ Եզրակացնում ենքոր Քննչական կոմիտեն այս գործով վարույթ է քննում։ Մոտավորապես նույն պատասխանը ստացանք նաեւ ՔԿԾ-ից։ Մեր տեղեկություններովհատուկ ջոկատայինները ոչինչ չեն գտել ո՛չ բերդի աշխատակիցների տներում եւ աշխատասենյակներումո՛չ էլ դատապարտյալների խցերում։ Տապալված օպերացիայի արդյունքում տուժել է միայն տվյալներ հաղորդող դատապարտյալըորին սուտ մատնության մեղադրանք են առաջադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում