Հաստատվել է Հայ-ամերիկյան միջկառավարական հանձ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կազմը հաստատելու մասին:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ամերիկյան երկրների վարչության պետը: