Հաստատվել է դպրոցի ղեկավարման հավաստագրի համա...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/  համար հավակնորդների  քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան մայիսի 14-ին, 15-ին, 16-ին, 20-ին և 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):