«Քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ ենք կատարում, ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ, ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով մեր քննությունն առանձնացրել ենք և հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի», - այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Դիտարկմանը, թե ՊԵԿ-ը մտադիր է զիջումների գնալ, ՊԵԿ նախագահը պատասխանեց.
«Չի կարելի այդպիսի բան ասել: Ջիջել նշանակում է՝ օրենքին հակառակ գնալ, որը մենք չեն պատրաստվում անել: Մենք այսօր ունենք աշխատանք, քննիչները քննչական գործողություններ և դրանց շրջանականում հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ ձեռք բերվեն լրացուցիչ փաստեր: Այս փուլում կազմակերպությանն ու կազմակերպության պաշտոնատարներին մի փոքր ազատ ենք թողել, որպեսզի իրենք ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն, բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել, ընդհակառակը նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են», - ասաց նա:



