Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահը, կինը և դու...

Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանին, նրա կնոջը` Անուշ Ասլանյանին և Մերի Յոլյանին հրավիրել են ՀՀ դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» համակարգից։

Համաձայն հրապարակման՝  նրանք դատախազություն են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։

Ծանուցման համաձայն` նրանց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում, որի արդյունքում ամփոփագիր է կազմվել։

Լևոն Յոլյանը պետք է դատախազություն ներկայանա հոկտեմբերի 3-ին` ժամը 10։30-ին, Անուշ Ասլանյանը`10։50-ին, իսկ Մերի Յոլյանը`11։10-ին։