Հասել ենք այն վիճակին, որ դատական նիստրը թողա...

Մենք ոչ թ կոնկրետ համակարգի ենք թիրախավորում, այլ թիրախավորում ենք այն վատ ոստիկաններին, որոնք իրականացնում են նման բռնությունները: Այս մասին Դատախազության բակում ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

«Երկրի բարձրագույն ամբիոնից դատախազը հայտարարեց, որ տեղեկացված չէ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքին: Քանի որ նա միայն «Հ1»-ի լրատվական բազային է հետեւում, կան նաեւ այլ լրատվամիջոցներ, կան ինֆորմացիայի այլ աղբյուրներ, որոնց միջոցով մեր հարգարժան դատախազը կտեղեկանա երկրում կատարվում իրավիճակին, մասնավորապես, փաստաբանների դեմ բռնությունների մասին»,- ասաց Մարինե Ֆարմանյանը: