Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ հարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու եթե կարիք լինի հազար անգամ նույն բանը կկրկնի․«Ես իմ կարծիքը հայտնել եմ, խմբակցությունն էլ իր կարծիքը հայտնել է: Մենք միասին ենք, մենք տարբեր կարծիքներ չունենք: Իմ անձնական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի մասին ես ասել եմ ու նորից կրկնում եմ, հազար անգամ էլ կկրկնեմ, որովհետեւ տասը տարի միասին աշխատել ենք: Ինչ մնում է իրավական հարթությունում, թե հետագայում ինչ կլինի, կապրենք՝ կտեսնենք, Աստված ցույց կտա»,-ասաց պատգամավորը:
Լրագրողներից մեկի հարցին, թե աղոթո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, Ղուկասյանը պատասխանեց. «Եթե ծիծաղով եք ինձ հարց տալիս, աղոթելը ծիծաղով չի: Ես ընդհանրապես քեզ համար էլ եմ աղոթում, որ քեզ շենք ու շնորհք տա բոլորին, հայոց երկրին էլ խաղաղություն լինի: Հավատքը ծիծաղի առարկա մի սարքեք, որովհետեւ ես մեղքում եմ ձեզ»:



