Հարգելի´ պարոն վարչապետ, ինչո՞ւ չեք կատարում...

2018 թ. մայիսի 1-ին մեր գործընկեր Շաքե Իսայանին պատասխանեցիք՝ միանշանակ է, որ ոստիկանությունը ու ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, ապա հարց հնչեցրեց.

«Հարգելի´ պարոն վարչապետ, ինչո՞ւ չեք կատարում Ձեր խոստումը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե շատ է քննադատվում նրա համար, որ մի բան հայտարարում է՝ առանց այլ կարծիքներ հաշվի առնելու։ «Կան դեպքեր, երբ մեր հայտարարությունների վերաբերյալ մեր դիրքորոշումները հավասարակշռում ենք դրան հակադրվող կարծիքներով։ Այդ հայտարարությունն անելիս մենք չենք խոսել կոնկրետ ժամկետների մասին»,-ասաց նա և հավելեց, թե կառավարությունն առաջիկայում կքննարկի նաև ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատանքի արդյունավետությունն այս կարգավիճակում։

«Եկեք արձանագրենք, որ մի տարի էլ չկա, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս կարգավիճակով են գործում, այսինքն՝ ոստիկանությունը որպես վարչապետին ենթակա մարմին, ուղիղ մի տարի է այս փոփոխությունը։ Ես ինքս էլ էդ մարմինների գործունեության մեջ տեսնում եմ խնդիրներ, բայց չեմ համարում, որ մի տարին մեկ պետք է կարգավիճակ փոխենք»,-ասաց Փաշինյանը։