Հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը եւ ամրապնդումը իր վարչակազմի առաջնահերթությունն է՝ գերագույն առաջնորդի սահմանած հեռանկարների համաձայն, եւ այդ հարցը վճռականորեն կիրականացվի այս կառավարությունում, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Մասուդ Փեզեշքիանը Տաջիկստան մեկնելուց առաջ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում ընդգծել է, որ «հարեւան Տաջիկստան ուղեւորության ժամանակ, որի հետ ընդհանուր լեզու եւ պատմություն ունենք, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր ջրի, գյուղատնտեսության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, առեւտրի, տրանսպորտի եւ հանքարդյունահանման ոլորտներում համագործակցության մասին, եւ մենք կփորձենք խորացնել մեր հարաբերություններն այդ երկրի հետ»։