Հարևանից ոսկյա զարդեր գողացած 43-ամյա տղամարդ...

Հունվարի 2-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի բնակիչ 42-ամյա մի կին և հայտնել, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր՝պատճառելով մեկուկես միլիոն դրամի նյութական վնաս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումները տվել են դրական արդյունք։ Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Նա Ներքին Չարբախի 3-րդ փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Բաժնում 43-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել՝ հայտնելով, որ գողոնը վաճառել է, իսկ գումարով կատարել խաղադրույքներ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: